Posted in Մայրենի, Մայրենի ստուգատես

ՍՈՒՏԱՍԱՆԸ

(Աղքատ գյուղացու կերպարից)

Ստեղծագործական աշխատանք

1

Ես մի աղքատ գյուղացի եմ: Այժմ ձեզ կպատմեմ, թե ինչպես հարստացա: Մի օր իմացա, որ թագավորը էսպիսի հրաման է արձակել:

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Մի հովիվ է մոտը գնացաց լինում: Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Այսպիսով ստախոս հովիվը գլուխը քորելով վերադառնում է տուն։

2

Հետո մի դերձակ է մոտը գնացաց լինում: Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ գլխիկոր տուն է գնում։

3

Որոշեցի ես իմ բախտը փորձել: Գնացի թագավորի մոտ ու ասացի.

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտք, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմացավ թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտք։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխեց թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ ուրեմն մի կոտ ոսկին տուր։

Մի կոտ ոսկին առա ու տուն եկա: Ահա իմ պատմությունը😊:

Թողնել մեկնաբանություն