Posted in Մայրենի

Նվարդ Թումանյան «Հուշագրություն»

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Կարդա, կազմիր 5 հետաքրքիր հարց ու պատասխանիր։

Ինչպե՞ս էր վերաբերվում իր երեխաներին Հովհաննես Թումանյանը, երբ նրանք հիվանդ էին:

Շատ հոգատար էր տասը երեխաներից յուրաքնչյուրի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էին` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ես ուզում. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր:

Մարդու զարգացման համար ի՞նչն է ամենակարևորը, ըստ Հովհաննես Թումանյանի:

Ըստ Հովհաննես Թումանյանի մարդու զարգացման համար ընթերցանությունը, ինքնակրթությունը, զրույցն, անձնական շփումներն ավելի մեծ տեղ էր գրավում, քան դպրոցը:

Ինչպիսի՞ն էր ցանկանում տեսնել իր երեխաներին Հովհաննես Թումանյանը:

Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

Ինչպիսի՞ն էր Հովհաննես Թումանյանը բնավորությամբ:

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ:

Կարճ ինչպե՞ս կբնութագրեք Հովհաննես Թումանյանին:

Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

Posted in Անգլերեն

Ներկա շարունակական ժամանակ

Present Continuous Tense

ներկա շարունակական ժամանակը /հենց հիմա/ Present Continuous Tense ցույց է տալիս ներկա, խոսելու պահին կատարվող գործողություն, այս ժամանակաձևը կազմում ենք օժանդակ բայով /am, is, are/ բայով՝ play և –ing– վերջավորությամբ, այսինքն՝ I am speaking. որը նշանակում է Ես հիմա խոսում եմ։ Այս ժամանակաձևի հետ գործածում ենք now- հիմա, at the moment-այս պահին, just now-հենց հիմա  բառերը։

Օրինակ`

 I translate the text. I am translating the text. He goes to the cinema. He is going to the cinema. They make a cake. They are making a cake.

Այս նախադասությունները գրեք ներկա շարունակական ժամանակով, օրինակ՝ I write articles on different topics. I am writing articles on different topics.

He reads various kinds of books.

He is reading various kinds of books.

They play football every day.

They are playing football now.

She drinks coffee.

She is drinking coffee.

He goes to the library.

He is going to the library.

We come for shopping in this market.

We are coming for shopping in this market.

We watch a movie.

We are watching a movie.

I sing different kinds of songs.

I am singing different kinds of songs.

I listen to the radio.

I am listening to the radio.

He travels around the world.

He is traveling around the world.

They play football in that field.

They are playing football in that field.

The poet writes romantic poems.

The poet is writing romantic poems.

I help him to do the task.

I am helping him to do the task.

My mom cooks beef with cabbage.

My mom is cooking beef with cabbage.