Posted in Մայրենի

Տերևի արկածները (շարադրություն)

Գրուն էր: Ծառերը ծաղկեցին, բողբոջեցին, երևացին առաջին տերևները: Ծնվեց մի փոքրիկ յուրահատուկ Տերև: Շատ գեղեցիկ ու շատ հարցասեր: Հարցեր էր տալիս բոլորին: Ուզում էր իմանալ ամեն ինչի մասին: Նա օր օրի մեծանում էր, բայց շատ էր տխրում միապաղաղությունից: Քանի որ իր ճյուղից հեռու ոչ մի տեղ չեր եղել: Անցավ ամառը, մոտեցավ աշունը։ Տերևը ոսկեգույն շորոր հագավ, պոկվեց ծառից ու թռավ հեռու-հեռու։ Նրա երկար սպասված ճամփորդությունը սկսված էր: Նա վախից փակեց աչքերը։ Երբ բացեց, հայտնվեց մի երկրում, որտեղ բոլոր ծառերը մշտադալար էին: Մշտադալար ծառերն ասում էին, որ երբեք չեն կորցնում իրենց տերևները։ Մեր Տերևը շատ բան տեսավ ու լսեց: Ծանոթացավ առվակի, քարերի, շատ բույսերի ու կենդանիների հետ……. Մի փոքրիկ ոզնի շատ հավանեց Տերևին: Դրեց իր մեջքին ու տարավ բույնը: Տերևը ամբողջ ձմեռ անցկացրեց ոզնիների հետ: Նա ոզնիների ընտանիքին պատմում էր իր արկածների մասին: Իսկ նրանք սիրով լսում էին ու հիանում Տերևով:

Posted in Մայրենի

Ձկնիկն առվին խուտուտ տվեց…(Համո Սահյան)

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

խուտուտ — խտղտանք

պարզ — հստակ, զուլալ

անբիծ — ջինջ, պարզ, մաքուր

քրքջալ — բարձրաձայն ծիծաղել

ուշաթափվել — գիտակցությունը կորցնել

զարկվել — բախվել

ուշքի եկավ — զգոնանալ, սթափվել

կասկած — երկմտության վիճակ, տարակուսանք

2.Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց:

Ձկնիկ – Ձկնիկը շատ ակտիվ էր ու սիրում էր խաղալ:

Առու —  Առուն պարզ ու անբիծ էր, քրքջացող, կապույտ ժպիտը շուրթին:

3.Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:

ՙՎերնագիր ՝ «Ձկնիկն ու առուն»

4,Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմի՛ր:

Կնկարեի կապույտ առվակ, ժպտացող ու ջրառատ: Առվակի մեջ էլ մի գեղեցիկ ձկնիկ:

5.Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-Բարև՛, առավակ: Ի՞նչ կապուտակ ու քրքչան ես:

-Բարև՛, ձկնի՛կ քույրիկ: Ի՞նչ ես անում իմ ջրերում:

-Լող եմ տալիս ու խաղում եմ քույրերիս ու եղբայրներիս հետ:

-Ես էլ կմիանամ ձեզ, մե՛ծ սիրով😊:

Ու նրանք ընկերացան: Սկսեցին խաղալ ու զվարճանալ…….

Լրացուցիչ աշխատանք`

Նկարի՛ր բանաստեղծությանը համապատասխան նկար:

Getak

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ մաթեմատիկայից

Պարապմունք՝ 13

Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը

1.Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

12.500 + 148 + 2500 + 52 = 12.500 + 2500 + 148 + 52 = 15.000 + 200 = 15.200

1526 +1780 + 474 + 220 = 1526 + 474 + 1780 + 220 = 2000 + 2000 = 4000

2.Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:

Լուծում

48 + 18 = 66

P = 2 x (66 + 48) = 2 x 114 = 228 մմ

S = 48 x 66 = 3168 մմ2

Պատ՝P = 228 մմ, S = 3168 մմ2:

3.Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

(2400 : 40 + 20) x 5 – 400 = 0

(4500 : 90 + 40) x 7 — 630 = 0

4.Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ`

60 – 20 = 0 + 40       ; 60 — 0 = 60

70 – 20 = 10 + 40     ; 70 — 10 = 60

80 – 20 = 20 + 40     ; 80 — 20 = 60

Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից 60-ով:

Posted in Դիզայն

Կոլաժ

Կոլաժ (ֆր.՝ collage, բառացի՝ սոսնձել), տեխնիկական հնարք կերպարվեստում, հիմնաշերտի վրա տարբեր գույն և ֆակտուրա ունեցող նյութեր փակցնելը։ Կոլաժ է կոչվում նաև ամբողջովին այդ տեխնիկայով կատարված ստեղծագործությունը։

Կոլաժը հիմնականում կիրառվում է գրաֆիկայում՝ ստեղծագործության ֆակտուրայի առավել հուզականություն արտահայտելու, տարատեսակ նյութերի անսպասելի համադրումներ ստանալու համար։ Որպես ձևական փորձարարություն կոլաժին առաջին անգամ դիմել են կուբիստները, ֆուտուրիստները և դադաիստները (թերթիլուսանկարի, պաստառի, տաշեղի և այլնի կտորտանքի սոսնձումը կտավի մակերեսին)։16958157730371695815773054

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

7 Նախադասություններն այնպես դասավորիր, որ պատմություն ստացվի։

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտե՞նք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

Գիտե՞նք, որ միջատները տերև են ուտում։

Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։

Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։

Նրա տերևները մազմզուկներով են պատված։

Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:

Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։

Ահա այդպես է բույսը միջատ ուտում:

  1. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը կտրվել է։

Անձրևը կտրվել է ու երկնքում երևում է ծիածանը:

Երկինքը մաքուր է։

Երկինքը մաքուր է սպիտակ թղթի պես:

Արևը փայլում է։

Արևը փայլում է ու տաքացնում բոլորին:

Օրը տաք է։

Այսօր եղանակը պարզ է, իսկ օրը բավականին տաք է:

Բակը գեղեցիկ է։

Մեր բակը  շատ գեղեցիկ է ու կանաչապատ:

Ծառերը ծաղկել են։

Գարունը ծառերը ծաղկում են ու խոտը կանաչում է:

Ծաղիկները բացվել են։

Ծաղիկները բացվել են ու անուշ հոտ է գալիս:

Բակը կանաչել է։

Բակը կանաչել է ու թռչունները ուրախ ծլվլում են ծառերի վրա:

9Կարդա առակը
Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

Ասելիքը հետևյալն է՝ երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

Posted in Բնագիտություն

Փոխադարձ կապերը բնության մեջ

Բնության բաղադրիչների միջև ամենուր գոյություն ունեն փոխա­դարձ սերտ կապեր: Միմյանց հետ կապված են անկենդան և կենդանի բնությունը, բույսերն ու կենդանիները, տարբեր կենդանիները: Մարդը լինելով բնության մի մասնիկը, նույնպես հազարավոր թելերով կապված է իր շրջապատի բնության’ հողի, գետերի, օդի, կենդանի օրգանիզմների հետ: Միայն թե բնության մեջ եղած այդ կապերը տեսնել հնարավոր չէ,  այիսնքն դրանք անտեսանելի կապեր են: Բայց գիտությունն օգնում Է մեզ հասկանալ և բացատրել այդ փոխադարձ նուրբ կապերը, որպեսզի նախ և առաջ մենք ինքներս մեզ չվնասենք:

Եղել են ժամանակներ, երբ մարդը լավ չիմանալով բնության օրենք­ները, անխնա ոչնչացնում է բոլոր գիշատիչ կենդանիներին’ գայլերին, աղվեսներին, ուրուրներին, որպեսզի պաշտպանի օգտակար և գեղեցիկ կենդանիներին: Հետո պարզվեց, որ այնտեղ, ուր ոչնչացրել Էին գայլերին, սկսեցին ոչնչանալ, օրինակ, նաև եղջերուները: Աղվեսների և գիշատիչ թռչունների բացակայության պատճառով կրծողներն այնքան էին բազմացել, որ մեծ վնաս էին հասցնում գյուղատնտեսությանը: Օգուտի փոխարեն վնաս ստացվեց։

Մեկ այլ օրինակ: Դաշտերի ու անտառների վնասատու միջատներին ոչնչացնելու նպատակով մարդն օգտագործում է թունաքիմիկատներ: Բայց դրանցից ոչնչանում են ոչ միայն վնասատու միջատները, այլ նաև օգտակար կենդանիները, քանի որ այդ թույնը ազդում է նաև նրանց վրա:

Բնության մեջ եղած փոխադարձ կապերի արդյունք է հողի առա­ջացումը: Հողը կազմված է հումուսից և քայ­քայված ապարներից՝ ավազից, կավից և այլն:  Հայտնի է, որ ապարների քայքայումն էլ տեղի է ունենում Արեգակի ջերմության, քամու, ջրի և այլնի պատճառներով: Իսկ հումուսը արդյունք է բույսերի՝ մանրէների միջոցով քայքայման: Այսպիսով՝ ստացվում է, որ հողը առա­ջանում է Արեգակի ջերմության, բույսերի և կենդանիների քայքայման, մանրէների, լեռնային ապարների միջև եղած փոխադարձ կապերի շնորհիվ:

Բնության մեջ եղած փոխադարձ կապերի դերն այնքան կարևոր է, որ եթե մի տարածքում բնության որևէ բաղադրամաս փոփոխվում է, ապա փոփոխության են ենթարկվում մյուս բոլոր բաղադրիչները: Օրինակ՝ եթե անտառապատ որևէ տարածքում պակասում է խո­նավությունը, ապա անտառը վերածվում է ընդարձակ մարգագետնի: Դրա հետևանքով էլ վերանում են անտառային կենդանիները, ուժեղանում է հողի քայքայումը, քանի որ վերանում են նաև հողը ամուր պահող ծառերի արմատները: Եվ արդյունքում առաջանում է բոլորովին նոր բնական տարածք:

Առաջադրանք

Նշեք կենդանի և անկենդան բնության 5-ական օրինակ։

Կենդանի բնություն՝ մարդ, ծաղիկ, ծառ, խոտ, կենդանիներ, որոնք սնվում են, աճում են, բազմանում են, մահանում են:

Անկենդան բնություն՝ արև, լուսին, ջուր, հող, քար, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել չաձավոր ձևով:

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ մաթեմատիկայից

Պարապմունք՝ 12

Թեմա՝ Հանում։ Հանման ստուգումը գումարումով

1.Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով

672 – 672 = 0

0 + 672 = 672

90.126 – 9008 = 81.118

81.118 + 9008 = 90.126

2.Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.

90.000 – 7777 = 82.223

82.223 + 7777 = 90.000

71.587 – 42.786 = 28.801

28.801+ 42.786 = 71.587

3.Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.

* + 348 = 1250

1250 – 348 = 902

* + 2436 = 5437

5437 – 2436 = 3001

467 + * = 6278

6278 – 467 = 5811

4.Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

Լուծում

333 + 444 = 777

5418 – 777 = 4641

4641 : 3 = 1547

1547 + 333 = 1880

1547 + 444 = 1991

Պատ՝1880, 1547, 1991

 

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ մաթեմատիկայից

Պարապմունք՝ 11

Թեմա՝ Գումարում։ Գումարման ստուգումը հանումով

1.Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով

672 + 672 = 1344

1344 – 672 = 672

91.826 + 98 = 91.924

91.924 – 98 = 91.826

2.Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը

99.999 + 555 = 100.554

100.554 – 555 = 99.999

250 + 78.970 = 79.220

79.220 – 78.970 = 250

3.Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x (5316 – 4897) – (79 x 22 – 1188) : 50 = 25 x 419 – (1738 — 1188) : 50 = 10.475 – 550 : 50 = 10.475 – 11 = 10.464

4.350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:

Լուծում

350 – 46 = 304 նստատեղ

304 : 2 = 152 նստատեղ

Պատ՝152 նստատեղ:

5.Գտի՛ր անհայտ բաղադրիչը

4607 — * = 2278

4607 – 2278 = 2329

* — 1248 = 3358

3358 + 1248 = 4606

3007 — * = 2085

3007 – 2085 = 922

6.Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով

* x 1000 + * x 100 + 3 x 1 = 87 * *

8 x 1000 + 7 x 100 + 3 x 1= 8703

7.Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկրորդ օրում:

Լուծում

1255 – 25 = 1230 կմ

1230 : 2 = 615 կմ

Պատ՝615 կմ ճանապար: 

8.Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:

Լուծում

46 – 2 x 10 = 26

26 : 2 = 13

S = 13 x 10 = 130 սմ2

Պատ՝ S = 13 x 10 = 130 սմ2:

 

Posted in Մայրենի

Առաջադրանք

Բլոգում պատասխանիր հետևյալ հարցերին։ Հարցերին պետք է պատասխանել ամբողջական նախադասություններով։


1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդները գրում էին հիմնականում  մագաղաթե թերթերի վար:
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:

Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:

Մարդիկ գրքերը անվանում էին մատյաններ: Գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ:
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:

Հազարավոր ձեռագիր մատյաններ, տարբեր լեզուներով, պահվում են Մատենադարանում: Դրա պատճառով էլ Մատենադարանը անվանում են նաև ձեռագրատուն:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:

Կային մարդիկ, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ:
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:

Մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան: