Posted in Մայրենի

Թեստային աշխատանք 3

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փիղը

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի:

  1. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:

  1. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:

  1. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

  1. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդբառերի հոմանիշները։

բարի — անչար

մեծ — հսկա

նուրբ — անոսր

թակարդ — ծուղակ

  1. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:

դժվար — հեշտ

ծանր – թեթև

շոգ — ցուրտ

հիվանդ — առողջ

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսիհարցին պատասխանող բառեր:

մեծ փիղ

լավ ընկեր

փոքրիկ ձագ

երկար կնճիթ

4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

Դուրս գալ բակ

Ողջունել մարդկանց

Վերցնել գիրք

Ներս քաշել բույնը

5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Փոքրիկ կենդանին սնվում է միայն խոտով։

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

1.Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Ագռավները գողանում են մարդկանց իրերը:

2 Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։

5 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:

6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 

Իմացա, որ գոյություն ունեն սպիտակ ագռավներ:
7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
շատ — քիչ

մեծ — փոքր

բարձր — ցածր

արագ — դանդաղ
8Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

ագռավներ, թռչուններ

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

խելացի, միասեր

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
Posted in Մաթեմատիկա

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

  • Ամփոփ հարցաշար

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

  • Սիրելի սովորող ներկայացրու քո սիրելի թեման ռադիոնյութի, տեսանյութի տեսքով:

Ժամանակի չափման միաորներ:

  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ

Այո մասնակցել եմ:

  • Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ:

Մեծամասամբ առաջին մակարդակի:

Posted in Ռուսերեն

«Наша планета» (Арт-проект)

Каждый раз, когда мы едем на экскурсию, не перестаем  любоваться  природой нашей страны и края.  Но задаем  ли себе вопрос,- не нужна ли помощь нашей планете, есть ли у нашей планеты  задачи? В последнее время мы только и слышим с экранов телевизоров, что в нашей стране и на планете в целом сложилась плохая экологическая обстановка. Это значит, что загрязнена природа, а именно: воздух, почва, вода. От этого страдают растения, животные, люди.

Задание                                                                                                                                            

Посмотрите мультфильм “Мальчик и Земля”

Ответьте на вопросы: (работа в блогах)

  • О чем жалуется планета Земля?

Человек рубит деревья, загрязняет природу, Появилось очень много мусора. Воздух и вода стали грязными. Стали умирать животные и растения. Если так пойдёт дальше то я скоро погибну.

  • Как можно помочь планете Земля?

Не надо тратить воду в впустую, закрывай кран когда вода тебе не нужна. Не мусори, не ломай деревья, не рви растения, экономь энергию.

  • Какие вы знаете правила поведения в природе?

1.Не рекомендуется оставаться на природе до наступления темноты.

2.Не следует сходить с дорожек и троп.

3.Если человек понимает, что заблудился, следует прислушаться к окружающим звукам. Шум машин или лай собаки может помочь найти направление к ближайшему населенному пункту.

4.Не следует отдыхать вблизи муравейников, осиных гнезд и других опасных объектов. Перед тем как установить палатку, нужно внимательно осмотреть ближайшую территорию.

5.Нельзя собирать незнакомые ягоды и грибы, поскольку они могут быть ядовитыми.

6.Не рекомендуется пить воду из водоемов, так как велика вероятность ее непригодности для питья.

7.Важно воздержаться от использования устройств, воспроизводящих громкую музыку, поскольку она может потревожить животных. Резкие неестественные звуки пугают животных, делают их раздражительными и агрессивными.

8.Не следует использовать парфюмерную воду или духи, поскольку сильные запахи могут привлечь насекомых.

  • Выучите выразительно читать ПРАВИЛА ПРИРОДЫ»

Если в лес пришли гулять, свежим воздухом дышать,

Бегай, прыгай и играй, только, чур, не забывай,

Что в лесу нельзя шуметь, даже очень громко петь.

Испугаются зверюшки, убегут с лесной опушки.

Ветки дуба не ломай, никогда не забывай

Мусор с травки убирать, зря цветов не надо рвать!

Из рогатки не стрелять: ты пришел не убивать!

Бабочки пускай летают, ну кому они мешают?

Здесь не нужно всех ловить, топать, хлопать палкой бить.

Posted in Հաշվետվություն, Անգլերեն

Հաշվետվություն Անգլերեն

Մասնակիցներ՝ 3-5 -րդ դասարանների սովորողներ

Ժամանակահատվածը՝ մայիսի 15-24

Նպատակը՝ 2023-2024 ուստ տարվա ամփոփում

Ընթացքը՝

  • Տեղադրիր բլոգիդ անգլերեն բաժնի հղումը:

Անգլերեն բաժնի հղում

  • Առանձնացրու այն աշխատանքները, նախագծերը, որին մասնակցել ես։

Talking about the weather (նախագիծ)տեսաֆիլմ

Describe my mother (նախագիծ) — տեսաֆիլմ

Mother’s Day Poems (նախագիծ) — տեսաֆիլմ

My flat (նախագիծ) — տեսաֆիլմ

  • Առանձնացրու այն նախագծերը կամ աշխատանքները, որոնք ամենաշատն են քեզ դուր եկել, որոնք ամենահետաքրքիրն են եղել։

In the store (երկխոսություն) — անգիր— տեսաֆիլմ

Billy’s birthday (Ես կարդում եմ) — ձայնագրություն

  • Քանի՞ ձայնագրություններ, տեսաֆիլմեր ունես, գրիր վերնագրերը և հղումները։

Ձայնագրություններ — 3, տեսաֆիլմեր – 5

Հղումները նախագծեր ,պատումներ և ինձ դուր եկած աշխատանքների կետերում է նշված:

  • Առանձնացրու պատումները հղումներով։

My favourite animal (պատում)

Կազմած երխոսությունIn the store (պատում)

My birthday party (պատում) — ձայնագրություն

My yesterday (պատում) — ձայնագրություն

The Weather – կազմած երկխոսություն (պատում)

  • Ին՞չ դժվարություններ ես ունեցել, ին՞չ ես սովորել, ին՞չ կուզենայիր սովորել, որ ընդգրկված չի եղել։

Դժվարությամբ եմ կենտրոնանում, բայց երբ կնտրոնոնում եմ շատ արագ կատարում եմ առաջադրանքները: Սովորել եմ օժանդակ բայերը (am, is, are): Անորոշ հոդերը (a, an): Present Simple Tense (ընդհանրապես), Present Continuous Tense (հենց հիմա) ժամանակաձևերը: Նախադասությոնները տարբեր ժամանակձևերում հարցական և ժխտական դարձնելը: Սովորել եմ որոշ չափեվ նաև անցյալ ժամանակձևը: Հասկանում եմ many-much, some – any կիրառությունը:

Կցանկանայի դասաժամ տրամադրվեր և ամեն աշակերտ կարդար ու պատմեր իր սիրած հեքիաթները, պատմությունները:

  • Ստացածդ բառապաշարը կարող ե՞ ս կիրառել առօրյա կյանքում։

Ստացած բառապաշարը կիրառում եմ առօրյա կյանքում:

  • Քան՞ի ֆլեշմոբերի ես մասնակցել:

Մասնակցել եմ բալար ամիսների ֆլեշմոբերին:

  • 1-10 նիշով գնահատիր քո այս ուս տարին։

10

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք 1

1.Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ),  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել) տախտակամածի վրա:

Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալ) Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

  1. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

Թռչել

Սավառնել

Ճախրել

Բախվել

  1. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

Հաճախ-հազվադեպ

Սուր-բութ

Բարձր-դանդաղ

Անճոռնի-գեղեցիկ

  1. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

Սրածայր-հոդակապով բառ

Թխագույն-պարզ բառ

Հսկայական-ածանցավոր բառ

Ճառագայթաձև- հոդակապով բառ

  1. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

Լողակ- ի՞նչ

Արծաթե-ինչպիսի՞

Հարյուր-ինչքա՞ն

Ճախրում են-ի՞նչ են անում

  1. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Պոչով ջրին հարվածելու

Հսկայական լողակների

Սրածայր գլխի

Նավերին բախվելու

  1. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:
  1. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:

Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք են տալիս այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: