Posted in Անգլերեն

Describe my mother

My best friend is my mother. She is with me everywhere. Helping me with everything. She is very kind, intelligent and hardworking. My mother has long black hair, dark brown eyes, small nose. She is thin and very beautiful. We are good friends. I love my mother very much.

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ մաթեմատիկայից

Պարապմունք՝ 86

Թեստ՝ Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ փաթեթ — Դասարանական և տնային աշխատանքի կատարում

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Տեքստային աշխատանք

1.Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։

Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ — Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում:
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ — Ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ — Նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ — Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում:

2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա․․․

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,․․․․․

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ- գնաց:

4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

6 – վեց

11 – տասնմեկ

50 –  հիսուն

55 –  հիսունհինգ

1 – մեկ

20 – քսան

35 – եռեսունհինգ

16 – տասնվեց

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
մարդ ընձուղտ փոքրիկ
ձայն մանկապարտեզ անխնա
բույս հյութեղ
ջուր

3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

գեղեցիկ այգի

վայրի կենդանի

երկարավիզ ընձուղտ

բարի մարդ

4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

Կրակի հատ խաղալ — Վտանգավոր քայլ կատարել:

Դարձվածքներ — Կրակը ընկնել, կրակ վառել մեկի սրտում:

Ձեռք քաշել —  Հրաժարվել, ետ կանգնել:

Դարձվածքներ — Ձեռք մեկնել, ձեռքը խնդրել:

Posted in Ռուսերեն

Мечтатель

Народная мудрость гласит: «Жизнь человеческая исчисляется не днями и годами, а добрыми делами и поступками, полезными трудами, а еще и подвигами».
Послушать: 12 подвигов Геракла

Screenshot 2024-05-01 232202
Прочитайте рассказ «Мечтатель» и ответь на вопросы:

Юра и Толя шли неподалеку от берега реки.
— Интересно, — сказал Толя, — как это совершаются подвиги? Я все время мечтаю о подвиге!
— А я об этом даже не думаю, — ответил Юра и вдруг остановился…
С реки донеслись отчаянные крики о помощи. Оба мальчика помчались на зов… Юра на ходу сбросил туфли, отшвырнул в сторону книги и, достигнув берега, бросился в воду.
А Толя бегал по берегу и кричал:
— Кто звал? Кто кричал? Кто тонет?
Между тем Юра с трудом втащил на берег плачущего малыша.
— Ах, вот он! Вот кто кричал! — обрадовался Толя. — Живой? Ну и хорошо! А ведь не подоспей мы вовремя, кто знает, что было бы!

Вопросы:
-Как относятся мальчики к подвигам?

Толя всегда интересовался, как совершаются подвиги, и мечтал совершать подвиги. А Юра об этом даже не думал.

-Можно ли детей назвать героями? Объясните своё мнение.

Юра — герой, потому что он, не раздумывая, прыгнул в воду и спас плачущего ребенка. А Толя бегал по берегу и кричал:
— Кто звал? Кто кричал? Кто тонет?

— Прочитайте последнее предложение рассказа. Это слова Толи. Не хочется ли вам что- либо изменить в этом предложении, чтобы было точнее?

Но если бы Толя не подоспел, кто знает, что было бы.

-Что такое подвиг?

Подвиг — доблестное, важное по своему значению действие; героический поступок, совершённый в трудных условиях.
-Совершал ли ты какие-нибудь подвиги? Какие? Ради кого или чего?

Я не совершала подвигов

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք

Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

1.Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)

Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ անունով: Այն գտնվում է Իտալիայում:

2.Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)

Քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է: Հետո վերսկսվել է շինարարությունը:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր)

Ասում են, որ գիտնականը կանգնում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

5.Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։

6.Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Աշտարակի վերջին ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

7.Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում:

Այն գտնվում է Իտալիայում`Պիզա քաղաքում:

Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը լքել է քաղաքը:

Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

Ասում են, որ գիտնականը կանգնել էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն ունի Պիզայի աշտարակը:

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

ըն-ացքում — ընթացքում

ընդմի-ումներ — ընդմիջումներ

առա-ին — առաջին

փոր-եր — փորձեր

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1 միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13.Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

Երկար, հուսալի, ընկնող, գրավիչ, ամենագեղեցիկ

Posted in Անգլերեն

My yesterday (պատում)

Yesterday I woke up at 7 o’clock. I washed my face and hands, brushed my teeth, combed my hair, got dressed and then had breakfast. I went to school with my mother at 8 o’clock. We had six classes. We came home at 2 o’clock. Have lunch and then we rested. I prepared my lessons, played with toys, watched TV. In the evening, we went for a walk with my parents. I went to bed at 10 o’clock.

Posted in Մայրենի

Ինչո՞ւ են արջերը ձմռանը քնում

Ձմեռային քունը որջում օգնում է արջին գոյատևել սառը ձմռան ընթացքում։ Քնած ժամանակ արջը գրեթե չի շարժվում։ Ընդ որում, նրա մարմնի ջերմաստիճանը իջնում է մինչև 30°С, իսկ սրտային և թոքային համակարգերի աշխատանքն էապես դանդաղում է։ Օրգանիզմի այսպիսի վիճակը նպաստում է մինչև քուն մտնելը կուտակած ճարպի խնայողական օգտագործմանը, ինչը թույլ է տալիս, որ կենդանին հանգիստ անցկացնի երկար ձմեռը։

Արջն իր թաթը բերանում է պահում ոչ թե սոված լինելու, այլ բոլորովին այլ պատճառով։ Նա խոնավեցնում է թաթերի տակի մաշկը և կրծոտում չորացած և կոպտացած մաշկի հատվածները։

Թարգմանեց Մարկ Մարուքյանը

Ես ընտրեցի ու կարդացի այս նյութը, քանի որ փոքրուց դա ինձ հետաքրքրել է: Երգերում ու հեքիթներում շատ ենք հանդիպում, որ արջերը ձմռանը քուն են մտնում:

Սովորեցի, որ ձմռան քունը արջին օգնում է հաղթահարել ցուրտ ձմեռը: Պատկերացնում եք ի՞նչքան կեր է պետք արջին։ Այդ պատճառով էլ քնելը ուղիղ կապված է այն բանի հետ, որ արջին ուղղակի չի հերիքի կեր ձմռանը, իսկ քնի ժամանակ արջին կեր պետք չի, օրգանիզմը օգտագործում է կուտակած ճարպը։ Հետքարքիր էր իմանալ նաև, որ արջն իր թաթը բերանում է պահում ոչ թե սոված լինելու, այլ բոլորովին այլ պատճառով։ Նա խոնավեցնում է թաթերի տակի մաշկը և կրծոտում չորացած և կոպտացած մաշկի հատվածները։

Posted in Տեխնոլոգիա

Հիգիենայի կանոններ

Ընկեր Ալինան մեզ ծանոթացրել է հիգիենայի որոշ կանոնների հետ:

Ինչպես խնամել ձեռքերի և ոտքերի եղունգները:

Screenshot 2024-04-25 230232

Եղունգները բաղկացած են միմյանց միջև սոսնձված բազմաթիվ շերտերից: Ձեռքերի եղունգները պետք է կտրել կլոր, իսկ ոտքերինը ուղիղ: Շտկելու համար օգտագործել խարտոց: Հիգիենայից ելնելով ամեն մարդ պետք է ունենա իր մկրատը, իր խարտոցը:

Եղունգների աճը խթանող և շերտավորումը կանգնեցնող օգտակար միջոց է գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնից առաջ մաքուր եղունգներին։

Ինչպես խնամել մազերը:

Մազերը պետք է լվալ շաբատը երկու անգամ: Ոչ մի դեպքում չի կարելի ուրիշի սրբիչն օգտագործել, յուրաքնչյուր մարդ տարբեր սրբիչներ պետք է ունենա՝ դեմքի, մարմնի, մազերի, ձեռքերի ու ոտքերի համար: Մազերը սանրելիս նույնպես պետք է օգտագործել անհատական սանր:

Screenshot 2024-04-25 230204

Մազերի բալզամի մեջ կան սիլիկոններ ու այլ բաղադրիչներ, որոնց նպատակը ձեր մազերը փայլուն և հարթ դարձնելն է: Բայց այդ միջոցի առատ շերտը կարող է դրանք շատ շուտ կեղտոտել: Իսկ եթե բալզամն ընկնի գլխամաշկի վրա, ապա խցանվում են ծակոտկենները, ինչը հանգեցնում է մազերի չափազանց շատ ճարպոտության ու դրանց աճի դանդաղեցմանը:

Բալզամի օպտիմալ քանակությունը մի քանի կաթիլն է, որը պետք է օգտագործել միայն չոր ու կոտրտվող ծայրեր ունեցող մազերի համար: