Posted in Մայրենի

Ինչո՞ւ են արջերը ձմռանը քնում

Ձմեռային քունը որջում օգնում է արջին գոյատևել սառը ձմռան ընթացքում։ Քնած ժամանակ արջը գրեթե չի շարժվում։ Ընդ որում, նրա մարմնի ջերմաստիճանը իջնում է մինչև 30°С, իսկ սրտային և թոքային համակարգերի աշխատանքն էապես դանդաղում է։ Օրգանիզմի այսպիսի վիճակը նպաստում է մինչև քուն մտնելը կուտակած ճարպի խնայողական օգտագործմանը, ինչը թույլ է տալիս, որ կենդանին հանգիստ անցկացնի երկար ձմեռը։

Արջն իր թաթը բերանում է պահում ոչ թե սոված լինելու, այլ բոլորովին այլ պատճառով։ Նա խոնավեցնում է թաթերի տակի մաշկը և կրծոտում չորացած և կոպտացած մաշկի հատվածները։

Թարգմանեց Մարկ Մարուքյանը

Ես ընտրեցի ու կարդացի այս նյութը, քանի որ փոքրուց դա ինձ հետաքրքրել է: Երգերում ու հեքիթներում շատ ենք հանդիպում, որ արջերը ձմռանը քուն են մտնում:

Սովորեցի, որ ձմռան քունը արջին օգնում է հաղթահարել ցուրտ ձմեռը: Պատկերացնում եք ի՞նչքան կեր է պետք արջին։ Այդ պատճառով էլ քնելը ուղիղ կապված է այն բանի հետ, որ արջին ուղղակի չի հերիքի կեր ձմռանը, իսկ քնի ժամանակ արջին կեր պետք չի, օրգանիզմը օգտագործում է կուտակած ճարպը։ Հետքարքիր էր իմանալ նաև, որ արջն իր թաթը բերանում է պահում ոչ թե սոված լինելու, այլ բոլորովին այլ պատճառով։ Նա խոնավեցնում է թաթերի տակի մաշկը և կրծոտում չորացած և կոպտացած մաշկի հատվածները։

Թողնել մեկնաբանություն