Posted in Ճամփորդություններ

<<Հոգևոր Հայաստան>> ճամփորդություն դեպի Էջմիածին

Մենք դասարանով գնացել ենք Էջմիածին:

Եղել ենք <<Զվարթնոցի տաճարում>>: Այն կառուցվել է 7-րդ դարում: Ներսես Գ. Տայեցի կաթողիկոսի պատվերով: Կանգուն է եղել մինչև 10-րդ դարը:

Այժմ պահպանվել են միայն տաճարի ավերակները:

This slideshow requires JavaScript.

Այստեղ է գնտնվում  նաև Սուրբ Գ. Լուսավորչի մասունքապահոցը:

Եղանք նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցում,

This slideshow requires JavaScript.

Սուրբ Շողակաթ եկեղեցում,

This slideshow requires JavaScript.

Սուրբ Գայանե եկեղեցում:

This slideshow requires JavaScript.

Մոմ վառեցինք, երգեցինք հոգևոր երգեր: Շատ լավ ու ուսուցողական ժամանակ անցկացրեցինք:

Posted in Մայրենի

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

— Ոչ ոք չգիտի,- տրտնջում էին նրանք,— թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի

հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց ևպարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:

— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Գանգատ – Տրտունջ, բողոք, դժգոհություն:

Տրտնջալ – Դժգոհություն՝ անբանականություն հայտնել մի բանից՝ մեկից, դժգոհել:

Մանրադիտակ – Խիստ խոշորացնող ապակիների համակարգով տեսողական գործիք՝ անզեն աչքով անտեսանելի առարկաներ՝ մասնիկներ՝ մարմիններ տեսնելու համար:

Աստղացույց – Աստղագիտական քարտեզ:

2.Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Աչքերս բողոքում են համակարգչային խաղերից:

3.Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Ես ունեմ դաշնամուր: Նրա ստեղները ծիածանի գույներ ունեն: աչքերիս տասած գեղեցիկ իրերից մեկն է:

4.Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Աչքերն առավոտյան արթնացան, լվացվեցին, թարմացան ու սկսեցին ինձ ուղեկցել օրվա գործերի մեջ: Գնացին դպրեց, դաս արեցին: Գեղեցիկ նկար նկարեցին: Տուն վերադառնալուց դիտեցին՝ փողոցներում անց ու դարձը. շինարարական աշխատանքները, նոր շենքերը: Քանի որ գարուն է՝ բնության զարթոնքը: Ծառերի կանաչը, ծաղիկների երփներանգ գույները:

-Ի՜նչ լավ է, որ դուք կաք ու օգնում եք ինձ…

Posted in Հորինուկներ, Ելք ստուգատես

Շփոթ-պապի <<Ուլիկը>> հեքիաթը

Խոր անտառում մի մուկ է լինում։

-Չէ՛, պապի՛կ, այծ է լինում:

— Հա՛, ճի՛շտ ես, թոռնիկս:

Նա ունենում է մի գեղեցիկ պանիր։

-Դե չէ՛, պապի՛կ, մի գեղեցիկ ուլիկ:

-Վա՜յ, հ՛ա ուլիկ:

Ուլին ամեն օր թողնում է ամտառում, ինքը գնում է արոտ անելու։

-Պապի՛կ, դո՛ւ խառնում ես ամեն ինչ: Անտառ չէ՛, տո՛ւն է:

-Իհարկե, տուն է:

Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․

Սպիտակ ուլիկ,

Սիրուն բալիկ……

-Պապի՛կ, թող ե՛ս երգեմ: Դո՛ւ, լսի՛:

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,

Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

-Լա՛վ, թոռնի՛կս, հիշեցի հեքիաթը:

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

Էս բոլորը թաքուն տեսնում է կատուն:

Է՜………պապի՛կ, դո՛ւ հեքիթ պատմել չգիտես: Դ՛ա գայլն է լինում։

-Թոռնի՛կս, դո՛ւ իձանից լավ գիտես հեքիաթը: Արի՛, դո՛ւ շարունակի:

— Լա՛վ, պապի՛կ, ես կպատմեմ քեզ շարունակությունը:

Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,

Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում․

— Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի․․․ Գնա՛․․․ Չեմ ուզում քեզ․․․։

Ու գայլը հեռանում է, գնում։

Գալիս է մայրը, դուռը ծեծում․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,

Անուշ–անուշ ծիծ տամ քեզ․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում․

— Գիտե՞ս, մայրիկ, ի՛նչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՜ր։ Էնպե՜ս վախեցա՜, էնպե՜ս վախեցա՜․․․ Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛․․․

— Պա՛ պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ՝ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

-Ապրե՛ս, ի՛մ սիրելի թոռնիկ: Սրանից հետո, դո՛ւ ինձ հեքիաթ կպատմես…….

Posted in Մայրենի

Շփոթ-պապը

Շփոթպապը

Կար-չկար մի աղջիկ  կար: Նրա անունը Դեղին Գլխարկ էր:
—  Չէ՜, Կարմիր Գլխարկ…
— Հա՛, ճիշտ որ, Կարմիր Գլխարկ:

Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
-Կանաչ գլխարկ…
-Դե չէ՛, պապի՛կ, կարմի՜ր, կարմի՛ր գլխարկ:
-Վա՜յ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և կարտոֆիլի կճեպներ  տար նրան:
— Չէ՛, գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան:
— Դե լավ:

Աղջիկը գնում է, գնում, հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
— Է՜… պապի՛կ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս, ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
— Ճիշտ ես ասում, թոռնի՛կս:

Աղջիկը հանդիպում  է գայլին:

— Այսպես, ուրեմն,- գայլը հարցնում է աղջկան,- վեց անգամ ութն ի՞նչ կանի:
— Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.
— Ո՞ւր ես գնում, Կարմիր գլխարկ:
-Դու ճիշտ ես, թոռնի՛կս։

Իսկ սև գլխարկը պատասխանում է.
— Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կար-միր…
— Դե հա, էլի, կարմիր:

Իսկ նա պատասխանում է.
— Ես գնում եմ շուկա՝ տոմատի հյութ գնելու:
— Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
-Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
— Ի՞նչ ձի: Գայլ էր, չէ՞:
— Իհակե, գայլ էր: Դե հա,  գայլն ասում է.
— Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց  սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի՛ տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
— Պապի՛կ, դու հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու, մեկ է, առ ինձ համար:
— Համաձայն եմ, ահա քեզ մի սոլդո. շուտ վազի՛ր, գնի՛ր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն է Շփոթ-պապը։

Նա շփոթում էր հեեքիաթում ամեն ինչ:

  1. Ինչո՞ւ էր պապը շփոթում ամեն ինչ։

Նա շատ ծեր էր արդեն:

  1. Ի՛նքդ հորինիր շփոթ-պատմություն։
  2. Դո՛ւրս գրիր ստեղծագործության կենդանիներին, ի՛նքդ ավելացրու ևս տասը կենդանու անուն։

Գայլ, ընձուղտ – շուն, կատու, կով, ձի, ոչխար, էշ, այծ, խոզ, արջ, փիղ

  1. Նկարի՛ր Շփոթ-պապին։

shpot papu

Posted in Անգլերեն

Tasks

Նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։ օրինակ`I am a student. Am I a student? I am not a student. You are my sister. Are you my sister? You are not my sister. It is a table. Is it a table? It is not a table. I can jump. Can I jump? I can not jump. He has got a dog. Has he got a dog? He has not got a dog. 

Here is the bird for you.

Is here the bird for you?

Here isn’t the bird for you.

It is awful.

Is it awful?

Isn’t it awful.

They are happy.

Are they happy?

They aren’t happy.

He has got a Bird in the box.

Has he got a bird in the box?

He hasn’t got a Bird in the box.

I am hungry.

Am I hungry?

I am not hungry.

They can swim.

Can they swim?

They can’t swim.

Վարժ 11 էջ 55 բառերը ճիշտ դասավորելով ստացեք նախադասություն։ 

  1. hand, got, a, have, I, nice, my, in, left, ball.

I have got a nice ball in my left hand.

  1. sing, a, bird, song, tree, in, the, nice, can.

A bird in the tree can sing nice song.

  1. ice cream, bag, take, an, my, out of, open, and, it.

Open my bag and take out of it an ice cream.

  1. ill, bed, when, am, in, I, I, am.

When I am ill, I am in bed.

  1. parents, very, are, my, kind.

My parents are very kind.

Կազմեք նախադասություններ hand, nice, close, mouth, tooth բառերով

This woman has a bag in her hand.

I have a nice dress.

She quickly closed the door.

The little child opened his mouth.

His teeth are white and healthy.

Posted in Անգլերեն

Task

Գրեք 5 նախադասություններ օգտագործելով There is, There are.

There are interesting books in the library.

There are many trees in the forest.

There are pictures on the wall.

There are pillows in the bedroom.

There are many toys in the playroom.

There is a computer on the table.

There is a TV on the wall.

There is a fridge in the kitchen.

There is a cat in the picture.

There is a mirror in the bathroom.

Posted in Մայրենի

Վարդը

Վ.Գյոթե

Թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Վազեց սիրուն, կարմիր վարդի մոտ: Վարդը զգուշացրեց, որ իրեն չպոկի, թե չէ կծակի: Տղան չլսեց ու անհամբեր պոկեց: Փուշը նրա ձեռքը ծակեց:

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ։

ա. ___ Սիրուն ____ վարդ:

բ. ____ Կարմիր ______ վարդ:

գ. _____ Փշոտ _____ վարդ

դ. _____ Քնքուշ _____ վարդ:

  1. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։Poqrik txa u vard

         4.  Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար:Ինչո՞ւ:

Կարմիր գույն, քանի որ վարդը կարմիր գույնի է:

  1. Պատասխանի՛ր։

ա.- Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

— Որ պաշտպանեն գեղեցիկ վարդին:

բ.- Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

— Փշերն ոչ միայն վարդեր ունեն, այլ նաև ոզնիներ, կակտուսներ….

Posted in Մայրենի

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալը. իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում,

որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:

Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

1.Նշվածբառերն առանձնացրո՛ւ և

բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

գագաթԼեռան ամենաբարձր մասը, կատար:

խրճիթ Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, Հյուղ:

հնարել Հայտնագործել, ստեղծել:

նամականիշներՆամակադրոշմ, դրոշմանիշ, փոստանիշ, թղթադրոշմ, կնքանշան:

2.Քոկարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

— Որովհետև հետաքրքրասեր էր:

3.Քեզհամար ի՞նչն է ձանձրալի:

— Անգործությունը շա՜տ ձանձրալի է:

4.Փորձի՛րպատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

— Որ դարակի միջի իրերը դրվեն սեղանին և օգտագործվեն:

բ. — Ինչո՞ւ պոչը  ձուկ ունի:

— Որ ձուկը ջրում լավ լողա:

գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

— Որ կատուն տարածքում ճիշտ կողմնորոշվի:

դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

— Ամպերը, որ նամակ գրեին, մարդուց էլ խելացի կլինեին:

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

— Որ դեմքը տաք պահի ու պաշտպանի արտաքին ազդեցություններից:

5.Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասեր – հարցաշատ, մարդասեր:

Նամականիշ – նամակադրոշմ, բազմանիշ:

Հայտնագործել – հայտնաբերել, գործատու:

6.Դուրսգրիր «ինչպիսի՞» հարցին պատասխանող բառերը:

Զարմանալի, սովորական, թարս, երկար: