Posted in Ռուսերեն

Текст

  1. Прочитайте текст и озглавьте.
  2. Выполните послетекстовые задания в блогах.

Смешной осёл

Давным-давно осёл, как рассказывает сказка, пел лучше всех.
Однажды собрались все звери на свете. И лев, который был у них царём,
спросил:

-Кто из вас самый красивый?

-Я, йя! — сразу закричал осёл.

-Хорошо, ты самый красивый. А кто же самый сильный?

-Я, йя! — закричал осёл, раньше чем остальные звери успели раскрыть
рты.

-Ладно, — сказал лев. — А кто здесь самый глупый?

-Я, йя, йя! — быстро заревел осёл, испугавшись, как бы его не опередили.
Все звери так и покатились со смеху, а бедняга осёл со стыда потерял свой красивый голос.
С тех пор он только и умеет реветь:

-Я, йя, йя!

1.Вопросы и задания

  1. Каким был осёл?

Он был очень нетерпелив, хотел везде быть первым и был глуп.

  1. О чём спросил лев и что ответил ему осёл?

Лев, который был царём зверей, спросил:

-Кто из вас самый красивый, сильный, глупый?

-Я, йя, йя! — быстро заревел осёл, испугавшись, как бы его не опередили.

  1. Почему осёл перестал петь?

Все звери покатились со смеху, а бедняга осёл со стыда потерял свой красивый голос.

  1. Объясните выражения: «не успели раскрыть рты», «покатились со смеху».
    Составьте с этими выражениями предложения.

«Не успели раскрыть рты» — Не успели нечего сказать.

«Покатились со смеху». — Сильна посмеялись.

  1. Впишите нужные буквы:

Лев самый красивый и сильньный .
Осёл самый глупый и смешной.
Звери в лесу живут дружно и весело.

3.Прочитайте начало сказки и озаглавьте её. Придумайте концовку и запишите.

Умные мыши

Жили-были мыши. И вот совсем не стало им житья от кота. Что ни день, то одну, то двух съест.
Собрались мыши и стали думать, как от кота спастись ……

Мыши решили поставить ловушку. Полно рыбы. Кот почуял рыбу, прибежал и попал в капкан😊.

Дополнительное задание: «Как осел петь перестал» читать, рассказывать.

Posted in Բնագիտություն

Ճանապարհորդությունները վաղ անցյալում

Աշխարհի բաբելոնական քարտեզ

Շրջակա բնության մասին գիտելիքները միշտ էլ անհրաժեշտ են եղել մարդուն: Դեռևս հնագույն ժամանակներից մարդը ուսումնասիրել է իր շրջապատը՝  սնունդ հայթայթելու համար: Սննդի համար նոր տա­րածքներ որոնելով, ռազմական արշավանքներ կազմակերպելով և առև­տուր անելով՝ մարդը նոր գիտելիքներ էր կուտակում Երկրի մասին:

Սի քանի հազար տարի առաջ մարդիկ սովորեցին պատրաստել թիավարվող նավեր և առագաստանավեր, որոնց շնորհիվ նրանք կարողացան հայտնագործել նոր երկրներ և ուսումնասիրել դրանք:

Վաղ անցյալում բազմաթիվ ճա­նապարհորդություններ են իրակա­նացրել եգիպտացիները, շումերնե­րը, հույները, հռոմեացիները, բաբելոնացիները, փյունիկեցիները, ուրարտացիները:

Հին Եգիպտոսը մարդկային մշակույթի հնագույն օջախներից մեկն է: Եգիպտոսը հարավից և արևմուտքից շրջափակված էր դժվար անցանելի անապատներով, իսկ հյուսիսում Միջերկրական ծովն էր ողողում նրա ափերը: Հազարավոր տարիներ առաջ եգիպտացիները կարողացել են հաղթահարել այդ արգելքները, իրենց երկրից բացի նրանք ծանոթ էին նաև Երկրի բազմաթիվ այլ շրջանների: Ծովային մշտական կապ էր հաստատվել Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի միջև: Լիբանանից, օրինակ, Եգիպտոսը ներկրում էր իրեն անհրաժեշտ ամբողջ փայտանյութը: Կարմիր ծովի ափերին գտնվող երկրներից Եգիպտոսը ծովային ուղիներով ձեռբ էր բերում ոսկի, արծաթ, հոտավետ խեժեր: Մեզ հասած տեղեկություններից պարզվում է, որ եգիպտացիները խիզախ նավարկություններ են կատարել ոչ միայն Սիջերկրական ու Կարմիր ծովերում:

Քրիստոսից առաջ 597-594 թվականներին Նեխո 2-րդ փարավոնի կազմակերպած արշավախումբը շրջանցեց Աֆրիկաև: Նրանք նավար­կության դուրս եկան Կարմիր ծովից, առաջին անգամ մուտք գործեցին հարավային կիսագունդ, ապա Ջիբրալթարի նեղուցով ու Սիջերկրական ծովով նորից վերադարձան Եգիպտոս:

Միջագետքը նույնպես համարվում է մարդկային մշակույթի ամենահին օջախներից մեկը: Միջագետքում են ձևավորվել Բաբելոն և Ասորեստան հնագույն պետությունները: Բաբելա-ասուրակաև վաճա­ռականները այցելում էին ոչ միայն Եգիպտոս, այլև Հայաստան, Պարսկաստան, անգամ Հնդկաստան: Նրանք իրենց երկրով հոսող Տիգրիս և Եփրատ
գետերով, ապա բաց ծովով կատարում էին հեռավոր ճամփորդություններ: Առևտուրը հեռավոր երկրների հետ նպաստել է աշխարհագրական գիտելիքների կուտակմանը և զարգացմանը։

Փյունիկիա հնագույն պետությունը գնվում էր Միջերկրական ծովի արևելյան ափին: Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի ամենահին այբուբենը: Փյունիկեցիները հայտնագործել են Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ և հասել մինչև Ջիբրալթարի նեղուց: Են­թադրվում է, որ նրանք հասել են ույնիսկ մինչև Բրիտանական կղզիներ:

Փյունիկեցիները մեծ դեր են ունեցել  եվրոպացիներին Արևելքի Երկրների բարձր մշակույթին հաղորդակից դարձնելու գործում: Գիտնականները յարծում են, որ հենց փյունիկերեն «Ասու» և «Էրեբ» անուններն են, որ հին հունարենում դարձան «Ասիա» ու «Եվրոպա» և նրանցից էլ անցան մյուս ժողովուրդներին:

Հին հույներից շատ շատերն են հեռավոր ճանապարհորդություններ կատարել: Մեզ հայտնի հույն առաջին ճանապարհորդը համարվում է Հերոդոտոսը: Նա հին աշխարհի խոշորագույն ճանապարհորդն է: Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության մեջ շատ տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների ու նրանց բնակիչների սովորու­թյունների, արհեստների մասին: Այդ աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ կան Ք.ա. 5-րդ դարի Հայաստանի և նրա ու Միջագետքի երկրների միջև կատարվող առևտրի մասին:

Աշխարհը ճանաչելու գործում հին հույների համար մեծ նշանակու­թյուն ունեցան Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները: Ընդարձակելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդր Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան:

Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում մարդկությանը հայտնի աշխարհի չափերը բավականին ընդարձակվեցին: Դրան մեծա­պես նպաստում էին տնտեսական աշխույժ կապերը և ռազմական արշա­վանքներն իրենցից դեպի արևմուտք, արևելք, հյուսիս և դեպի Աֆրիկա:
Առևտրական կապեր հաստատվեցին նույնիսկ հեռավոր Չինաստանի հետ:

Հեռավոր ժամանակներում մար­դիկ փորձում էին Երկիրը պատ­կերել գծագրերի տեսքով: Դրանք էլ առաջին քարտեզներն էին հին աշխարհում:

Հին Հռոմում մեծ հաջողությամբ կազմում էին «ճանապարհային» քարտեզներ: Մեզ են հասել նաև այո ժամանակի հայտնի երկրների նկարագրությունները:

Posted in Մայրենի

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

աշխարհի

մարդիկ

թագավորները

անարդար

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

5.Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Շուկայից խնդրեց բերել ամենավատ բանը:

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

7.Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:

8.Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

9.Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները / առարկա, անձ ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ/  և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

Օրինակ՝ սեղաններ-սեղան, զրույցներ-զրույց

տեղեկություններ – տեղեկություն, ենթադրություններ-ենթադրություն, ավանդություններ -ավանդություն, աշակերտներ-աշակերտ, գիտություններ-գիտություն, պետություններ- պետություն, կեղծիքներ-կեղծիք, բամբասանքներ-բամբասանք, խոսքեր- խոսք, թագավորներ-թագավոր, հրամաններ-հրաման, առակներ-առակ, մտքեր-միտք, արտահայտություններ-արտահայտություն

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

կածան

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

վիշտ-բարդ

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և …..  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ ……. : (մահ, դար)

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում:

15.Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Եղջերուն ու խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

Համառոտ

Եղջերուն, որսորդներից խուսափելով, որ իրեն կսպանեն, թաքնվեց խաղողի այգում: Սակայն թաքնվելով՝ կերավ խաղողի տեևրները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան և վիրավորեց: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»: