Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք (շարունակություն)

Առաջադրանք 10. «Մանկասայլակ» բառը բաժանի՛ր բաղադրիչների:

Մանուկ + ա + սայլակ

Առաջադրանք 11. Ածանցավոր բառերը բաժանի՛ր բաղադրիչների (արմատ, ածանց):

Հովանոց=հով+անոց

Տոնական=տոն+ական

Արվեստանոց=արվեստ+անոց

Ճոճանակ=ճոճ+անակ

Վախկոտ=վախ+կոտ

Ընկերուհի=ընկեր+ուհի

Բրդե=բուրդ+ե

Անտուն=ան+տուն

Քամոտ=քամի+ոտ

Ապակյա=ապակի+յա

Կարմրավուն=կարմիր+ավուն

Քնկոտ=քուն+կոտ

Լուսավոր=լույս+ավոր

Կոշկեղեն=կոշիկ+եղեն

Ընկուզենի=ընկույզ+ենի

Առաջադրանք 12․ Բարդ բառերը ներկայացրո՛ւ երկու բաղադրիչների տեսքով (արմատ + արմատ):

Խաղընկեր=խաղ+ընկեր

Փոստարկղ=փոստ+արկղ

Լողավազան=լող+ավազան

Բարձրորակ=բարձր+որակ

Ցածրահասակ=ցածր+ա+հասակ

Թխահեր=թուխ+ա+հեր

Գծանկար=գիծ+ա+նկար

Անուշահամ=անուշ+ա+համ

Ծառուղի=ծառ+ուղի

Ձիթապտուղ=ձեթ+ա+պտուղ

Թվանշան=թիվ+ա+նշան

Դաշտավայր=դաշտ+ա+վայր

ձկնորսանավ=ձուկ+որս+ա+նավ

Առաջադրանք 13. Բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՜ր երկուական ածանցավոր բառ:

ծաղիկ, անոց, ավոր – ծաղկանոց, ծաղկավոր

թագ, ուհի, ավոր – տագուհի, թագավոր

արև, ոտ, ային – արևոտ, արևային

ջուր, ոտ, ային — ջրոտ, ջրային

օրենք, ան, ական – անօրենք, օրենքական

Առաջադրանք 14. Բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՜ր երկուական բարդ բառ։

թիվ, ամիս, նշան – ամսաթիվ, թվանշան

թուղթ, ստվար, դրամ – ստվարաթուղթ, թղթադրամ

ձայն, պնակ, կապ – ձայնապնակ, ձայնակապ

զարդ, սյուն, զոր – զարդասյուն, զորասյուն

կեր, ծուխ, խոտ – ծխախոտ, խոտակեր

հարց, զրույց, կից – հարցազրույց, զրուցակից

Առաջադրանք 15. Գտի’ր կրկնվող արմատը։

մայրցամաք

մայրաքաղաք

մորաքույր

մայրական

Մայր

Առաջադրանք 16. Կազմի’ ր բարդ կամ ածանցավոր բառեր, որոնք կունենան «սիրտ» արմատը։

Անսիրտ, սրտանց, սրտային, սրտամկան, սրտառուչ, սրտաբան, սրտաբանական

Առաջադրանք 17. Կազմի’ր բարդ բառեր՝ իրար միացնելով երկուական բառ։

Նավ, շուն, ճաշ, հայր, վարդ. հանգիստ, սենյակ, ձուկ, գույն, քույր։

Նավահանգիստ, շնաձուկ, ճաշասենյակ, հորաքույր, վարդագույն,

Առաջադրանք 18. Կազմի’ ր ածանցավոր բառեր՝ միացնելով մեկական արմատ և ածանց։

Սուր, մոխիր, տոն, ան, քաղաք, ոտ, սիրտ, ային, իչ, ական։

Սուրիչ, մոխրոտ, տոնական, անսիրտ, քաղաքային,

19Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ  էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

20Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Հայ մեծանուն երգահան Կոմիտասի անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր կողմերում, ուր երգ ու երաժշտություն կա: Նրա շնորհիվ հայ ժողովրդական երգն ու երաժշտությունը տարածվեց ամբողջ աշխարհում, ընդհանուր ճանաչում գտավ: Ո՞վ չի լսել նրա սքանչելի երգերը, ո՞վ չի հուզվել նրա քաղցրահնչյուն երգերից` «Կաքավիկ», «Հորովել», «Կռունկ», «Ալագյազ», «Անտունի», «Մոկաց Միրզա»…:
Փարիզում միջազգային երաժշտական մրցություն էր: Կոմիտասը երգում էր «Մոկաց Միրզան»: Այդ խրոխտ երգի մեջ թշնամու դեմ մեր ժողովրդի մղած դարավոր ու հերոսական պայքարի գովքն էր հնչում: «Մոկաց Միրզան» մերթ խրոխտ ճայթում էր, ինչպես ամպրոպը լեռներում, մերթ մեղմ կարկաչում, ինչպես լեռնային կայտառ գետակը, մերթ դայլայլում, ինչպես մեր վարդաստանների սոխակը, մերթ սվսվում, ինչպես մեր լեռնադաշտերի անհամար ծաղիկների մեջ սոսափող հովը: Կոմիտասն ստացավ առաջին մրցանակը` ոսկյա ժամացույց:

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ մաթեմատիկայից

Պարապմունք՝ 56

Թեստ՝ 2

1 Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած  կարգերում գրված է 7:

77475

77574

75774

74775

77574

2 Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5  թվանշանը:

5-ով

50-ով

500-ով

5000-ով

500-ով

3 Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:

21

40

56

60

40

4 Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ

4

5

6

7

4

5 Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:

2466, 5159, 78427, 62436

2466, 5159, 62436, 78427

78427, 62436, 2466, 5159

78427, 62436, 5159, 2466

78427, 62436, 5159, 2466

6 Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գը գրամներով:

507 գ

5700 գ

5070 գ

5007 գ

5007 գ

7 Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 րն րոպեներով:

542 ր

292 ր

342 ր

162 ր

342 ր

8 Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ:  Գտի՛ր քառակուսու պարագիծը:  Նշի՛ր ճիշտ պատասխանը:

14 սմ

56 սմ

112 սմ

196 սմ

56 սմ

  1. Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27 սմ, 35 սմ և 43 սմ են:

Լուծում

15սմ+27սմ+35սմ+43սմ=120սմ

Պատ՝120սմ:

  1. Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

12+22+32+42+52+62+72+82+92=468

  1. Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:                                          3200 : 40 + 20x 8 = 800

(3200 : 40 + 20)x 8 = 800

  1. Հաշվիր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը:

2536+45x(48240:80-503)=2536+45x(603-503)=2536+45×100=2536+4500=7036

  1. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:

1, 5, 10, 16, 23

  1. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ:  Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ  պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

Լուծում

1)12-4=8 ժամ

2)12+8=20 ժամ

3)1800:20=90 կմ/ժամ

4)12x 90=1080 կմ

Պատ.՝ 1080 կմ:

Posted in Հյրենագիտություն

Ինքնաստուգում

Ի՞նչ է էպոսը։

Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը ներկայացնում է տվյալ ազգի մշակույթը և ազգային առանձնահատկությունները: Այն գրված է պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք հիմնականում պատկանում են ակունքներին ընկած նախնադարյան հասարակարգերի ընդերքին, և ժողովրդական ավանդությունների հիման վրա: Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի պատմությունը և ազատության համար պայքարը: Էպոսները սովորաբար գրվում են չափածո բանաստեղծության նման: Սովորաբար դրանք պատկանում են երեք գրականական ժանրերի՝ էպիկական, քնարական և դրամատիկական: Էպոսի գլխավոր հերոս/ները օժտվում են զարմանալի ու անբնական ուժով և հատկություններով։ Էպոսի հերոս կարող է դառնալ ինչպես պատմական դեմք, այդպես էլ միֆիոլոգիական կերպար։

Ինչպե՞ս է կոչվում հայ ժողովրդի էպոսը և ինչու՞:

Հայ ժողովրդի էպոսը կոչվում է՝ «Սասունցի Դավիթը» կամ «Սասնա ծռեր»:

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ՝ Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝Առյուծաձև Մհեր ), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռեր»-ի ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

Ինչպե՞ս ծնվեց էպոսի պատմությունը։

Հայկական մշակույթում ՝ «Սասունցի Դավիթը» կամ «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:

Քանի՞ ճյուղ ունի մեր էպոսը և ինչպե՞ս են վերնագրված ճյուղերը։

Էպոսը ունի չորս ճյուղ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ»,  «Փոքր Մհեր» :

Ինչո՞վ է պայմանավորված ճյուղերից յուրաքանչյուրի անվանումը։

Ճյուղերից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով:

Ինչպիսի՞ն են Սասնա հերոսները. բնութագրի’ր նրանց։

Սասունցիներն աչքի են ընկել համառությամբ, հայրենիք ու հող սիրելով, պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» են եղել:

Ո՞վ է էպոսի գլխավոր հերոսը։ Բնութագրի’ր նրան։

Էպոսի գլխավոր հերոսը՝ Սասունցի Դավիթն է: Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Մսրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու անզիջում։

Ո՞վ է քո սիրելի հերոսը։ Ինչու՞։

Իմ սիրելի հերոսը՝ Սասունցի Դավիթն է: Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգային վիպական հերոսների լավագույն հատկանիշները։

Հերոսներից ո՞ւմ հաջողվեց Սասունը ազատել թշնամիներից։

Սասունցի Դավթին հաջողվեց Սասունը ազատել թշնամիներից։